Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բենզինը մինչեւ 50 դրամով կէժանանա

Բենզինը մինչեւ 50 դրամով կէժանանա
19.01.2019 | 13:39

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում սկսել են նվազել բեզնին գները: Բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է: Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ առաջիկայում այն աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա: Սա հետեւանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք՝ նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում»:

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ